«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց

Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց
15.12.2024 | 08:49

Ես վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է:

Նախ, մինչ Սիրիայի որոշ խմբեր, ահաբեկչական կազմակերպություններ, դրանց հետևում կանգնած ուժեր հաղթանակ են տոնում, Իսրայելը Սիրիայի տարածքային ամբողջականության հաշվին ընդլայնում է իր վերահսկողության գոտին:

Մյուս կողմից, ինչպե՞ս պաշտպանել Սիրիայի տարածքային պաշտպանությունը, երբ նույն Իսրայելը սիրիական բանակի գրեթե ողջ ռազմական ռեսուրսը ոչնչացրեց` նավատորմից մինչև ավիացիա ու ՀՕՊ:

Ինչպես շատ դեպքերում է լինում, Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց, դեռ չեմ խոսում այն մասին, որ այս պահին էլ ռեգիոնալ, միջազգային կենտրոնների մի մասը փորձում է ամրապնդել ձեռք բերվածը, իսկ մյուս մասն արդեն պատրաստվում է ռևանշի կամ նվազագույնն իրադրության վերջնական հանգուցալուծմանը խոչընդոտելուն:

Հայաստանում էլ 2018 թվականին իշխանության եկող ուժերն ու դրանց արտաքին հովանավորյալները դաշտ մտան ինքնիշխանության և երկրի տարածքային ամբողջականության պահպանության խրոխտ կարգախոսներով, տեղի ունեցած իշխանափոխությունը հռչակեցին պատմական հաղթանակ, իսկ այդ ամենից 2 տարի անց Հայաստանն ու Արցախը դաժան պատերազմ ստացան, դրան հաջորդող տարիներին ՀՀ ինքնիշխան տարածքի մի կարևոր հատված օկուպացվեց, Արցախն ադրբեջանացվեց, դեռ չեմ խոսում հազարավոր զոհերի, վիրավորների և բռնի տեղահանվածների մասին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3574

Մեկնաբանություններ